ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կիրակի օրը կրկին հայտարարել է, որ մտադիր է Patriot հակաօդային համակարգեր մատակարարել Ուկրաինային, և որ եվրոպական երկրները կվճարեն համակարգերի համար։ «Մենք նրանց կուղարկենք Patriot-ներ, որոնց կարիքը նրանք շատ ունեն, քանի որ Պուտինը շատերին զարմացրել է։ Նա սահուն խոսում է, իսկ երեկոյան սկսում է բոլորին ռմբակոծել։ Բայց կա մի փոքր խնդիր. ինձ դա դուր չի գալիս»,- լրագրողներին ասել է Թրամփը։               
 

ԱԺ եռօրյան. օրակարգում է նաև կառավարության կառուցվածքի փոփոխության նախագծի երկրորդ ընթերցումը

ԱԺ եռօրյան. օրակարգում է նաև կառավարության կառուցվածքի փոփոխության նախագծի երկրորդ ընթերցումը
07.05.2019 | 13:19

Աժ-ում սկսվել է հերթական քառօրյան, որ այս անգամ 3 օր կտևի՝ մայիսի 9-ը տոնական օր է: Մայիսի 7-ից գումարվող նիստերի օրակարգում են «Գովազդի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին և Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթի, «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթի երկրորդ ընթերցումները: Օրակարգում ընդգրկված է նաև «ՀՀ դատախազության 2018-ի գործունեության մասին» հաղորդումը: Կքննարկվեն նաև «Գովազդի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին և «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը, կառավարության կողմից ներկայացված ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին, ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին, ՀՀ Հարկային օրենսգրքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին օրենքների նախագծերը և մի շարք այլ օրենսդրական նախաձեռնություններ:

Դիտվել է՝ 2210

Մեկնաբանություններ